Ս/թ հոկտեմբերի 20֊ին Կենտրոնական ընտրական հանձնաժովի տարածած հայտարությունը ուշագրավ է։

Նախ նրանք կոչ են անում զերծ մնալ հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, ասել է թե` ԿԸՀ֊ին քննադատելուց։ Կարծում ենք այս կոչը պետք է ուղղված լիներ առաջին հերթին իրենց կեղծիքների մեջ մեղադրող ԵԽԽՎ֊ին` հայտնի զեկույցի կապակցությամբ։

Մեկ այլ դրվագով ԿԸՀ֊ը փաստում է, որ իր կողմից իրականացվում են նաև գործողություններ և միջոցառումներ, որոնք չեն հրապարակվում, այլ կերպ ասած` գաղտնի են պահվում։ Թե որոնք են այդ գործողությունները, հայտնի չէ։

Հավելենք, որ հավանաբար լավ աշխատանքի կապակցությամբ (ԲՀԿ ձայները այլ ուժի օգտին գրպանելու, խմբ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը 2 միլիոն 168 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի շրջանակներում կապիտալ կվերանորոգվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *