Համաձայն ՀՀ ԶՈՒ 2026 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ նոյեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք։
Հավաքի ընթացքում հնչել են դասախոսություններ, անցկացվել սեմինարներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալների, գլխավոր վարչությունների, վարչությունների պետերի, ՊՆ ռազմական ու քաղաքացիական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի, ռազմարդյունաբերական կառույցների մասնագետների մասնակցությամբ։
