ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը 2023 թվականի հունվարից, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Եղվարդ համայնքի Աշտարակի խճուղու հասցեում՝ 3.1 հա մակերեսով տարածքում, ունենալով հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն, հարակից շուրջ 4.9 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքից և քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շուրջ 13 հա մակերեսով հողատարածքներից փաստացի իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում:

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում արդյունահանել է շուրջ 13.000 խմ անդեզիտաբազալտի հանույթ, որն իրացրել է տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2026 թվականի հոկտեմբերին ընկերության կողմից շահագործվող տարածքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կասեցվել է ընկերության գործունեությունը։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *