Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ։

Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ,
2023-2025թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ,
II-V.2021թ.-ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ,
2012-2021թթ.-«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գավառի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի իրավախորհրդատու։

Կրթություն

2013 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015 թվականին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ.-ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *