2025 թվականի օգոստոսի 11-ին Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վճռել էր «Ժողովուրդ» օրաթերթին պարտավորեցնել՝ հերքելու Ալեն Սիմոնյանի եղբոր և «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կապված հրապարակումներից մեկը, ինչպես նաև ընկերությունից, հօգուտ Ալեն Սիմոնյանի, բռնագանձել 400 հազար դրամ՝ որպես վերջինիս պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։
Վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որն էլ սույն թվականի նոյեմբերի 13-ի վճռով մերժել էր՝ «Ժողովուրդ» օրաթերթի վերաքննիչ բողոքը թողնելով անփոփոխ։
