Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Օդերևութաբաները կանխատեսում են նաև արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 18–20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +4…+6 °C, իսկ վաղը ցերեկը՝ +12…+14 °C։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+9,
Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+12,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,
Լոռիում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,
Տավուշում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+13։
