ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ, ընդհանուր 84 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի 3 պահունակ, «ՌԳ» տեսակի 2 նռնակ և նռնակի պայթուցիչներ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Բագրատաշեն բնակավայրի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին ներկայացրել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝պայթուցիչով։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։