Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-ին՝ կեսօրից հետո, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *