Ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ՀՀ ժամանած մի շարք ռուս զբոսաշրջիկների պնդմամբ՝ իրենց ուղեբեռներից պակասել են թանկարժեք իրեր: Ըստ պնդումների՝ Երևանի օդանավակայանի՝ ուղեբեռի ստացման կետում ճամպրուկները երբեմն կիսաբաց են ստացվել, դրանք եղել են խառնած, ու բացակայել են թանկարժեք զարդերը:

Հիշյալի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նշված բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդումներ ՆԳՆ ոստիկանությունում չեն ստացվել։

«Հարկ է նաև նշել, որ ՆԳՆ ոստիկանությունը տարբեր ավիաընկերությունների հետ կապված պարբերաբար ստանում է կորած իրերի վերաբերյալ դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվում։

Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է օդանավակայանի գործընկերների հետ»,- ասվում է ՆԳՆ տեքստում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *