Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից, դադարեցվել է

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան, Քուչակ, Հովհաննիսյան, Իսահակյան, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Վարուժանի, Բրյուսովի, Չարենցի, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Թամրուչիի, Սաֆարյան, Ալմա-Աթայի, Առինջ բնակավայրի Դուրյան 1-ից 15-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Տերյան 1-ից 7-րդ փողոցների, Տերյան փողոցի թիվ 9, 9/1 բազմաբնակարան շենքերի, Մ. Մկրտչյան 1-ից 7-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցքների, Խ. Աբովյան, Պ. Սևակի, Տանձանոցի, Սամսոնի Դուս փողոցների, Պ. Սևակ թաղամասի թիվ 17, 20, Աճառյան փողոցի 42/5, Թումանյան փողոցի 46/2, Ալմա-Աթայի թիվ 5 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *