Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է։ Գործող Հիմնական օրենքում դրանց նկարագրության մեջ հիշատակվում է նաև Արարատ լեռը։

Նախագծում նշվում է, որ Հայաստանի խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը, իսկ զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգի տեքստը սահմանվում են օրենքով։

Մինչդեռ գործող Սահմանադրությունը մանրամասն նկարագրում է դրոշի գույները։ Նշվում է նաև, որ զինանշանի վրա պատկերված են Արարատ լեռը և Նոյյան տապանը, ինչպես նաև պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները անձնագրերի կնիքներից հանել են Արարատի պատկերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *