ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, որից հետո նրան քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և իր մոտ գտնվող լուցկիով այրել նրան։
Հրկիզման հետևանքով առողջությանը պատճառված ծանր վնասվածքներից տուժողը մահացել է։
Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
