Հանրային հեռուստաընկերությունը նոյեմբերի 24-ին կմեկնարկի նոր երաժշտական նախագիծ՝ «Մենահամերգ Առաջինում»։ Նախագծի շրջանակում սիրված արտիստները կներկայացնեն իրենց տարբեր տարիների հայտնի կատարումները՝ կենդանի հնչողությամբ և նոր մեկնաբանությամբ։
Հրապարակված հոլովակում նախագծի գաղափարը ներկայացնում է Ներսես Ավետիսյանը՝ ուշադրություն հրավիրելով երգերի հետ կապված անձնական հիշողություններին և դրանց ստեղծման պատմություններին։
«Ամեն երգ ունի իր պատմությունը։ Մենք լսում ենք, նրանով հուզվում։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ պատմություններ են թաքնված այդ երգերի հետևում», – ասում է նա։
Բացահայտվել են նաև նախագծի առաջին մասնակիցները։ Մենահամերգներով հանդես կգան Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, NEMRA խումբը և ուրիշներ։
Առաջին ալիքի ներկայացմամբ՝ նախագիծը հեռուստադիտողներին հնարավորություն կտա վերապրելու սիրելի երգերի հետ կապված ջերմ հիշողությունները և բացահայտելու դրանց շուրջ հետաքրքիր պատմություններ։
«Մենահամերգ Առաջինում» նախագիծը կմեկնարկի նոյեմբերի 24-ին Առաջին ալիքի եթերում։
