Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է այդ այցին:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ:

«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցվել էր։ Մանրամասների մասին մենք կհայտարարենք լրացուցիչ», – ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու մտադրության մասին, ընդ որում՝ երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *