Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը (SOCAR) 1 միլիարդ 250 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Իսրայելի հարավում տեղակայված Tamar անունը կրող գազի հանքավայրի 10 տոկոս բաժնետոմսերը։
Ինչպես տեսնում ենք Ադրբեջանա֊իսրայելական համագործակցությունը չի ավարտվում սպառազինության ոլորտով, նախորդ տարվա Իսրայելի նավթի ներմուծման 30 տոկոսը Ադրբեջանից էր։
Հետաքրքիր է, որ պաշտոնական Բաքուն միաժամանակ հանդես է գալիս Պաղեստինի պաշտպանության դիրքերից` այդպիսով ըստ էության գրագետ իրականացնելով կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *