ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող Նաիրի ինշուրանսը ըստ իրենց իսկ հավաստիացումների հեղափոխությունից հետո գրեթե զրկվել է պետական և համայնքային կառույցների հետ պայմանագրերից` որոնք տրվում են իշխանամերձ ապահովագրական ընկերություններին։
Սակայն աբսուրդը նրանում է, որ փաստորեն պետպատվերներով լեցուն 2014 թվականին Նաիրի ինշուրանսը 3 անգամ պակաս հասույթ էր հայտարարագրում, քան 2023 թվականին` 4.6 միլիարդ դրամ 2014 թվականին, 13.5 միլիարդ դրամ 2023 թվականին։
Ի՞նչ է վերադարձվել պետությանը, քաղաքացիներին 2018 թվականի հեղափոխության արդյունքում` օրինակ Լևոն Քոչարյանի ֆիրմայի շրջանառության 293 տոկոս աճը։
Հ.Գ. Այս անոմալիան դժվար է բացատրել, քանզի համաձայն ընդդիմադիր գործիչների` երկրի տնտեսությունը գահավիժում է, բայց դրան հակառակ երեք անգամ աճում Լևոն Քոչարյանի բիզնեսի հասույթը։
