ՀՀ էներգետիկ համակարգում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ֊ն ոլորտի հերթական, բայց ոչ միակ կառույցն է։
Օրինակ Միջազգային էներգետիկ կորպորացիան (Սևան֊Հրազդան կասկադ) ևս Սամվել Կարապետյանի սեփականությունն է, որը իր մեջ ներառում է ՀՀ խոշարագույն ՀԷԿ֊երը (թվով 7)։
Այս հիմնարկի տնօրենների խորհուրդը ղեկավարում է 2016֊2018թթ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նրա տեղակալը Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն է, գործադիր տնօրենի տեղակալն էլ` Արթուր Խաչատրյանը Սուրեն Կարայանի աներորդին է` ընտանեկան միջավայր։
Եվ եթե ՀԷՑ֊պետություն հարաբերությունները որոշ դեպքերում Ստոգհոլմի արբիտրաժի տիրույթում են, ապա նմանատիպ կառույցների առնվազն
,,ծագումնաբանությունը” պետք է որ ՀՀ կառավարությանը հասանելի լինի։
Հավելենք, որ օրերս կորպորացիան իր հրապարակային աջակցությունն էր հայտնել Սամվել Կարապետյանին, որում սակայն համեստորեն չէր նշել, որ Միջազգային էներգետիկ կորպորացիա ՓԲԸ֊ն Սամվել Կարապետյանի սեփականությունն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *