Համաձայն որոշ շրջանակների պնդումների՝ բիզնեսմեն, «Պրոյեկտ ինտեր֊ինվեստ» ՍՊԸ֊ի սեփականատեր, Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի գնորդ Նարեկ Նալբանդյանը հանդիսանում է իշխանության օլիգարխը, որին կառավարությունը տվել է անծայրածիր հնարավորություններ։
Սակայն սույն փաստը ամբողջությամբ հերքում է վերոնշլյալը, քանզի անհնար է և՜ հովանավորել, և՜ հովանավորյալին երկու տարով զրկել պետական գնումներին մասնակցելու իրավունքից։
Համաձայն ներկայացված պաշտոնական փաստաթղթի՝ «Պրոյեկտ ինտեր֊ինվեստ» ՍՊԸ֊ն 2025թ մայիսի 9֊ից մինչև 2027թ մայիսի 9֊ը համարվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակից։
