Այլ պետությունների տնօրինմանը հանձնված բնական մոնոպոլիաները ամբողջությամբ դուրս գտնվելով պետական վերահսկողությունից իրենց համար ստեղծել են ՀՀ իրականությունից տարբերվող միջավայր։
Այսպես, օրինակ 2024 թվականին կազմակերպության համախառն շահույթը կազմել է 31.2 միլիարդ դրամ` 2023 թվականի 38.5 միլիարդ դրամի համեմատ նվազելով 7.3 միլիարդ դրամով։ Սա իհարկե ազդել է պետական բյուջեի մուտքերի վրա, սակայն չի ազդել Գազպրոմ֊Արմենիայի անձնակազմի սեփական բյուջեների մուտքերի վրա, որտեղ աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերի հանրագումարը եթե 2023 թվակակին եղել է 13.9 միլիարդ դրամ, 2024 թվականին դարձել է 17 միլիարդ դրամ, գրանցելով 3.1 միլիարդ դրամի աճ` այն էլ պարբերաբար հայտարարվող կրճատումների ֆոնին։
Ժամանակն է (կամ գուցե արդեն ուշ է), որ պետության անունից այս կառուց ևս ,,այցելի” որևէ արտաքին կառավարիչ։
