Մինչ Արարատբանկ ԲԲԸ֊ի ավելի քան 250 հազար հաճախորդները հաճախում են բանկ մուծումներ կատարելու, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բարենպաստ ճակատագրի հետևանքով ինքն է Արարատբանկից ստանում վիթխարի` իր աշխատավարձից երեք անգամ ավելի վարձավճար, 2024թ ընթացքում այն, որպես գույքի վարձակալությունից վճար կազմել է 41 միլիոն դրամ։
Հաշվի առնելով Վազգեն Ռշտունու և ընդգծված ընդդիմադիր հայցքներ կրող Արարատբանկի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի սույն արգասաբեր բիզնեսհարաբերությունը, կարծում ենք ճիշտ կլիներ դատավոր Ռշտունին ինքնաբացարկ հայտներ Բագրատ Գալստանյանի խմբի շրջանակներում իշխանության ներկայացուցիչների ենթադրյալ սպանությունը պլանավորող Հրայր սարկավագ Հակոբյանին կալանքից ազատելու վճիռ արձակելու փոխարեն։
