Տարօրինակ հաղորդագրության ենք հանդիպում ՀՀ Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ) գրագրություններում.պետական կարևորագույն այս կառույցը 2024 թվականին ձեռք է բերել 6 նոր էլեկտրոմոբիլ` կոնկրետ նպատակներով և, բնականաբար, առկա հիմնավորումներով, սակայն այս պահի դրությամբ նրա հաշվեկշռում առկա է ընդամենը 2 տրանսպորտային միջոց (մնացած տրանսպորտային միջոցները հանձնվել են Պետգույքի կառավարման կոմիտե)։
Տարակուսելի է նաև նման կարևորագույն կառույցի` Հաշվեքննիչ պալատի շենքային պայմանների կարգավիճակը, ըստ որի` 1548 քմ տարածքի կեսից ավելին պատկանում է ԱԺ֊ին, իսկ մյուս հատվածը վերցված է վարձակալությամբ։
ՊՎԾ֊ի ֆունկցիաները գրեթե նույնությամբ կրկնող այս կառույցը նպատակահարմար կլիներ միավորել վերջինիս` հաշվի առնելով, որ ՊՎԾ֊ն ինքը ողջ 2024 թվականի ընթացքում բյուջե է վերադարձրել ընդամենը 922 միլիոն դրամ` իր ծախսից` (աշխատավարձ, կոմունալ, այլ) 956 միլիոն դրամից 34 միլիոն դրամով պակաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *