Կենտրոնական իշխանությունների ուշադրությունն է հրավիրվում ստորև ներկայացվող ցուցանիշների վրա.
֊«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ 2024 թվականի շահույթը 2023թ նկատմամբ նվազել է 30.4 միլիարդ դրամով։
֊Մոլիբդենի խտանյութի մշակմամբ և նրանից այլ կատարյալ մետաղներ և նյութեր ստանալով զբաղվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ֊ի մեկ բաժնետոմսին ընկնող զուտ շահույթը նվազել է 25.2 անգամ` ավելի քան 2500 տոկոսով, իսկ վարձու աշխատողների թվաքանակը 353-ից դարձել է 193։
Այս մտահոգիչ ցուցանիշների ֆոնին դեռևս անհասկանալի է մնում 2024 թվականին առանձնապես խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով կալանավորված
«Մաքուր երկաթի գործարան»
ԲԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանի դատավարության ընթացքը, քանի որ այն Դատալեքս համակարգում գտնվում է փակ (ինֆորմացիան սահմանափակված է) ռեժիմում։
