Պարբերաբար բարձրաձայնելով Սամվել Կարապետյանի բարերար լինելու փաստը` հիրավի արժեզրկվում է բարեգործության էությունը։
Ուսումնասիրելով 2024 թվականի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հատկացումները` փաստում ենք, որ 2 միլիարդ 123 միլիոն դրամից 1 միլիարդ 438 միլիոն դրամը տրամադրվել է «Արարատ֊Արմենիա» ֆուտբոլային ակումբին և ընդամենը 51 միլիոն դրամ է բաժին հասել հաշմանդամ և կարիքավոր այլ ֆիզիկական անձանց։
Հարցը հետևյալն է. սեփական ֆուտբոլային ակումբում ներդրում կատարելը բարեգործությու՞ն է։
