Ս/թ օգոստոսի 25֊ի թիվ 1527474 ակտով Պետական եկամուտների կոմիտեն 2 միլիոն դրամ տուգանք էր առաջադրել կահավորման և վերանորոգման առաջատար հիպերմարկետների ցանցը ներկայացնող
«Դոմուս» ՓԲԸ նկատմամբ։
Վերջինս, համաձայն չլինելով հիշյալ փաստին, ակտը բողոքարկել էր ՊԵԿ֊ի նույնանուն հանձնաժողովին, որը խնդրո առարկա խախտումը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու փաստով արձանագրված 2 միլիոն դրամ տուգանքը թողել էր անփոփոխ` մերժելով «Դոմուսի» փաստարկները։
Հ.Գ. Ավելի վաղ` 2024֊2025թթ ընթացքում , «Դոմուս» ՓԲԸ֊ն 3 հայց էր ներկայացրել ընդդեմ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *