Թեև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերջնաժամկետին դեռ 5 օր կա, բայց իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն արդեն որոշել են չառաջադրվել: Լենա Նազարյանի որոշման մասին «Ազատության»  հետ զրույցում հայտնեց նրա ամուսին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառների մասին խոսելու:

ՔՊ-ական մյուս պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցում է, բայց ,ի տարբերություն մյուս թիմակիցների, պասիվ է ելույթների հարցում: Չառաջադրվելու պատճառների մասին կարճ փոխանցեց. «Մեծ հարգանքով ու գնահատանքով եմ վերաբերվում բոլորին, ով որոշում կկայացնի մնալ և շարունակել այդ ծանր աշխատանքը, ես կօգնեմ նրանց, եթե կլինի իմ օգնության կարիքը։ Ես որոշում եմ կայացրել նվիրել կյանքիս մյուս հատվածը արվեստին»:

 

Սկզբնաղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *