Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրահանգով «Սպորտային միջոցառումների կազմակերպում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես պարգևատրում 50.000,0 (հիսուն միլիոն) հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացրած, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաղթանակ տարած երևանցի մարզիկ-մարզուհիներին և իրենց մարզիչներին։

Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *