Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի կողմից դատական հայց է ներկայացվել՝ ընդդեմ «Ժողովուրդ» թերթի՝ խնդրելով պարտավորեցնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն»  ՍՊ ընկերությանը Դատարանի կողմից որոշված ձևով և կարգով հրապարակել հերքում այն մասին, որ 16.04.2025 թվականին armlur.am կայքէջում և «Ժողովուրդ» օրաթերթի 3082-րդ համարում  ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Զարեհի Սարգսյանի վերաբերյալ տեղեկատվությունը այն մասին, որ նա պետական բյուջեից ստացել է գումար և այն փաստացի վատնել է զրպարտություն
է, իրականությանը չի համապատասխանում, Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հայցի հիմնական մասը վերաբերում էր հետևյալ փաստին․
44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անունից  կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար, և որ գնված բաճկոններից և ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։

Դատավոր Լիանա Ներսիսյանը, քննելով գործը, օրերս կայացրել է վճիռ․

Նաիրի Զարեհի Սարգսյանի ընդդեմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը մերժել:
Նաիրի Զարեհի Սարգսյանից հօգուտ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 150․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *