«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն 1968 թվականին հիմնադրված «Մաքուր երկաթի փորձա-արդյունաբերական գործարանի» իրավահաջորդն է, զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ։
2024 թվականին «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն փոխել է իր բիզնես-մոդելը՝ վճարովի ծառայություններ մատուցողից վերածվելով գլխավոր մատակարարի։
2025 թվականի վերջին ընկերությունում տեղի է ունեցել նաև տնօրենների խորհրդի անդամի փոփոխություն․ նոր անդամն է Միլենա Գասպարյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 78-րդ համարը։
Գործարանի բաժնետոմսերը գրեթե հավասար չափերով պատկանում են Գյունտեր և Յուրգեն Պիլարսկիներին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր բաժնետերերին։
