ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ բլոգեր Սամվել Աշոտյանի։
Հայցի բովանդակությունը ներկայացված է ստորև․
Պարտավորեցնել Պատասխանող՝ Սամվել Սամվելի Աշոտյանին հրապարակայնորեն հերքել Պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում https://www.facebook.com/reel/1741764823159085 հղմամբ 11.10.2025 թվականին հրապարակված Տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև.տեղադրել Տեսանյութ Պատասխանողի՝ ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և Տեսանյութի վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես` Սամվել Սամվելի Աշոտյանս զրպարտել եմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝«Իմ Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 11.10.2025 թվականին հարապարակել եմ Տեսանյութ`«Կազինոները` բազր հովանու ներքո» վերնագրով։ Հայտնում եմ որ տեսանյութում ներկայացվել են տեղեկություններ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին» կամ ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջով նշված բովանդակությամբ տեսանյութի հրապարակման անհնարինության դեպքում առնվազն 5 000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել հայտարարություն «Ես` Սամվել Սամվելի Աշոտյանս զրպարտել եմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանին» վերնագրով`՝«Իմ Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 11.10.2025 թվականին հարապարակել եմ Տեսանյութ`«Կազինոները` բազր հովանու ներքո» վերնագրով։ Հայտնում եմ որ տեսանյութում ներկայացվել են տեղեկություններ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին», 2.Պատասխանող՝ Սամվել Սամվելի Աշոտյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես Պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում` https://www.facebook.com/reel/1741764823159085 հղմամբ 11.10.2025 թվականին հրապարակված Տեսանյութի զրպարտության համար նախատեսված փոխհատուցում:, 3. Պատասխանող Սամվել Սամվելի Աշոտյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամը` փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամը` նախապես վճարված պետական տուրքի գումար:
