Առնվազն 2025 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկ լիտր բենզինը, ադրբեջանական արժույթվ արտահայտված, արժե 0․049 մանաթ, իսկ Ադրբեջանում` 1․150 մանաթ՝ 23 անգամ կամ 2300 տոկոսով էժան (տե՛ս աղյուսակը)։ Միջազգային հեղինակավոր վերլուծական Global Petrol Prices֊ի (Բենզինի համաշխարհային գներ) սույն տեղեկությունից կարելի է եզրակացնել՝ եթե վերջերս Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինը իրականում եղել է իրանական բենզինից էժան, և պետությունն ու ներմուծողը «երջանիկ են», նշանակում է՝ Ադրբեջանը արհեստական ցածր գներով կիրառում է ՀՀ վառելիքի շուկան գրավելու քաղաքականություն, որի արդյունքում այլ երկրներից բենզին ներկրողները դուրս կմղվեն ՀՀ շուկայից, իսկ երկիրը կհայտնվի ամբողջական կախման մեջ Ադրբեջանից։
Հ.Գ. ՀՀ ստանդարտացման, չափագիտական համապատասխան մարմնից էլ, ի պատասխան մեր հեռախոսազանգի, փարատեցին այն կարծիքը, թե Ադրբեջանից ներմուծված բենզինի բաղադրությունը որևէ ձևով տարբերվում է իրանականից։
