Հայտնի հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը «Փակ թիվիի»  վերջին եթերներում խոստանում էր դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի։

Հայցը ներկայացված է, տեքստը՝ ստորև․

ՀԱՅՑՈՒՄ ԵՄ1. Հայցը բավարարել։2. Պարտավորեցնել պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանին 15.12.2025թ. հրապարակված յութուբյան Տեսանյութի մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար www.youtube.com կայքի իր օգտահաշվում հրապարակայնորեն ներողություն խնդրել Համլետ Արամայիսի Ղուշչյանից:3. Պարտավորեցնել պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանին 15.12.2025թ. հրապարակված յութուբյան Տեսանյութի մեջ տեղ գտած հետևյալ զրպարտչական արտահայտությունները՝ «(…) Դուք իսկապե՞ս ողջունում եք էն այլանդակությանը, որ պղծել է մեր երկիրը (…), (…) Դուք շարունակելո՞ւ եք այդ գարշանքի մեջ մնալ և այդ գարշելիությունը տարածել (…), (…) Դուք համաձա՞յն եք սրա հետ, որ էդ գարշելիին ձայն եք տալիս և տարածում եք իր բարբաջանքները (…), (…) դուք համաձա՞յն եք նրա հետ (…), որ ինքը էս գարշելիին ձայն է տալիս (…)», www.youtube.com կայքի իր օգտահաշվում հրապարակայնորեն հերքել՝ դրանց ապատեղեկատվություն լինելու հիմքով:4. Անհնարինության դեպքում պարտավորեցնել պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանին վճռի օրինական ուժ ստանալու պահից հրապարակային գրավոր ներողություն խնդրել և հանդես գալ գրավոր հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է www.youtube.com կայքի իր օգտահաշվում հրապարակելու համար։5. Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ Համլետ Արամայիսի Ղուշչյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի հետևանքով պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։6. Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ Համլետ Արամայիսի Ղուշչյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Ուշագրավն այն է, որ Համլետ Ղուշչյանը իր համեստ անձին հասցված  առևերևույթ վիրավորանքների համար դատարանից խնդրում է ընդամենը 300 հազար դրամ փոխհատուցում (100 հազար և 200 հազար), ինչը չես ասի բազմաթիվ այն հայցվորների մասին, որոնք, լինելով տակավին անհայտ անձինք, պատասխանողներից պահանջում են միլիոնավոր դրամներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *