Լայն քննարկման առարկա դարձած, հասարակությանը ալեկոծած ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1763-Ն որոշման 8-րդ կետը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան բուն պարգևավճարը, քանզի համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ գոյություն ունի գաղտնիության 3 աստիճան՝
Ա․ «Հատուկ կարևորության»,
Բ․ «Հույժ գաղտնի»,
Գ․«Գաղտնի»,
և որ պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում է «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» դրոշմագրերը, իսկ ծառայողական գաղտնիքին՝ «Գաղտնի» դրոշմագիրը։
Տվյալ դեպքում՝ ընդամենը ֆինանսական շարժ նախատեսող որոշումը ինչու է հայտնվել, ըստ էության, պետական գաղտնիքի տիրույթում՝ թերևս ունի մասնագետների պարզաբանման կարիքը։
