Տարօրինակ դատական հայց է ներկայացվել այլևս իշխանության ներքո գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից։
Հայցը՝ ստորև․
Գևորգ Հարությունի Պապոյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 09.01.2025 թվականին հնչեցրած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Գևորգ Պապոյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի (https://www.facebook.com/)՝ Գևորգ Պապոյանին պատկանող ֆեյսբուքյան էջում (հղումը՝ https://www.facebook.com/GevorgPapoyan13) «Հերքում՝ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի մասին» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել, պահպանելով այն առնվազն մեկ ամիս, դրանում նշելով հետևյալը՝ «Ես՝ Գևորգ Պապոյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 09.01.2025 թվականին Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հայտնած այն տեղեկությունները, թե Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, զրպարտչական են, սուտ են և անհիմն և չեն համապատասխանում իրականությանը:»։ 6.2. «facebook.com» սոցիալական կայքում հերքմամբ հանդես գալու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Գևորգ Հարությունի Պապոյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 500 (հինգ հարյուր) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Գևորգ Հարությունի Պապոյանին պատկանող էջում:6.3. Գևորգ Հարությունի Պապոյանից հօգուտ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։6.4. Գևորգ Հարությունի Պապոյանից հօգուտ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի գումարից։
Ենթադրում ենք, որ հայցի նախաձեռնությունը ՀԷՑ-ի ժ/պ Ռոմանոս Պետրոսյանինը չէր լինի, սակայն ստացվում է, որ ՀԷՑ-ի անունից հանդես գալու իրավունքները դեռևս պատկանում են Սամվել Կարապետյանին կամ իր մերձավորիներին։
