Կոտայքի մարզի դատախազությունից նույն մարզի դատարան է մուտք գործել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Մեղադրանքի հիմքում դրված է այն փաստը, որ Ծառուկյանները օտարել են Բուլղարիայում գտնվող «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության՝ իրենց պատկանող  100 տոկոս  բաժնեմասը, այն դեպքում, երբ ՀՀ  Հակակոռուպցիոն դատարանի կողմից ավելի վաղ արգելված է եղել նման գործարք։

Մեղադրանքը՝ ստորև․

Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա’ չի կատարել կայացման պահից օրինական ուժի մեջ մտած, դատական այլ ակտ հանդիսացող «Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՀԿԴ/0041/03/23 որոշման պահանջները:
2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացվել և այդ պահից օրինական ուժի մեջ է մտել «Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0041/03/23 որոշումը, որով, ի թիվս այլնի, Գագիկ Կոլյայի Ծառուկյանին և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանին անժամկետ արգելվել է Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, իսկ 2023 թվականի օգոստոսի 11-ին տրվել է թիվ ՀԿԴ/0041/03/23 կատարողական թերթը:
Տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 10992281 կատարողական վարույթի շրջանակներում’ 2023 թվականի օգոստոսի 11-ին, ՀԿԱԾ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատու Հ.Առուստամովի կողմից որոշում է կայացվել պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին, որով, ի թիվս այլնի, Գագիկ Կոլյայի Ծառուկյանին և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանին արգելվել է Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Նշված որոշումը ՀԿԱԾ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի պետի 2023 թվականի օգոստոսի 11-ի գրությամբ ուղարկվել է Ջավահիր Ծառուկյանի հաշվառման և փաստացի բնակության’ Կոտայքի մարզ, Աբովյան, Առինջ, Բաղրամյան փ. 8 տուն հասցեով, բացի այդ նշված կատարողական վարույթի շրջանակներում Ջավահիր Ծառուկյանը դիմումով հայտնել է, որ ստացել է ուղարկված որոշումը:
Վերոնշյալից հետո’ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված և այդ պահից օրինական ուժի մեջ մտած «Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0041/03/23 դատական ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում, Ջավահիր Ծառուկյանը, անտեսելով նշված դատական ակտի պահանջները,նպատակադրվել է չկատարել դրանք և 2024 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Կոտայքի մարզի նոտարական տարածքում թիվ 600-20240218-90-770634 կոդով նոտարական ակտով Դավիթ Սերգեյի Մանթաշյանին տվել է լիազորագիր, որով, ի թիվս այլնի, .իազորել է ներկայացնել իրեն իր՝ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության կապիտալի 10 տոկոսի սեփականատիրոջ կարգավիճակում, բաժնետոմսերը տնօրինել իր հայեցողությամբ’ ընտրելով գործարքի տեսակը, դրա պայմանները և այն անձանց, ում հետ նա բանակցում է, այդ թվում’ վաճառելով դրանք, ձեռնարկել ընկերությունն այլ տեսակի ընկերության վերակազմակերպելու, միաձուլման, միացման և լուծարման համար անհրաժեշտ գործողություններ:
Դրանից հետո’ 2024 թվականի մարտի 8-ին, Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում տեղի է ունեցել «Գոռնա բանյա շշայցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստ, որին Գագիկ Ծաոուկյանը և Ջավահիր Ծաոուկյանը ներկայացված են եղել իրենց լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի միջոցով և որի ընթացքում, ի թիվս այլնի, որոշումներ են կայացվել Գագիկ Ծաոուկյանի և Ջավահիր Ծաոուկյանի դիմումները բավարարելու, վերջիններին որպես բաժնետեր ազատելու, Գագիկ Սաշայի Սայադյանի և Ցվետանկա Զդրավկովա Վալչևայի դիմումները բավարարելու և վերջիններին որպես բաժնետեր ընդունելու մասին:
Դրանից հետո, Գագիկ Ծաոուկյանը և Ջավահիր Ծաոուկյանը հանդես գալով իրենց կողմից լիազորված անձ Դավիթ Մանթաշյանի միջոցով, 2024 թվականի մարտի 8-ին Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում կնքված պայմանագրով «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության իրենց բաժնեմասերը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանն իր՝ 90 տոկոս, իսկ Ջավահիր Ծաոուկյանը՝ 10 տոկոս բաժնեմասը, շուրջ 10.491.138.000 ՀՀ դրամին համարժեք 23.850,000 եվրո գումարով վաճառելու միջոցով օտարել են Գագիկ Սայադյանին և Ցվետանկա Վալչևային’ այդ կերպ դիտավորությամբ կատարելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված «Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0041/03/23 դատական ակտով արգելված գործողություն:

Գործը  քննող դատավորն է Դավիթ Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *