Nestlé-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Նավրատիլը տեսաուղերձ է հրապարակել՝ ներողություն խնդրելով ընկերության մանկական կաթնախառնուրդի մի քանի խմբաքանակ տասնյակ երկրներում հետ կանչելու համար: Շվեյցարական ընկերությունը հայտարարել է, որ ուժեղացնում է վնասը նվազագույնի հասցնելու միջոցառումները:
Դեպքը լուրջ սպառնալիք է ներկայացնում Nestlé-ի բիզնեսի համար մանկական սննդի խոշոր շուկաներում: Նավրատիլի համար, ով ընդամենը մի քանի ամիս առաջ է նշանակվել գլխավոր տնօրեն, սա նրա առաջին խոշոր փորձարկումն է, որը կարող է պահանջել անհապաղ հակաճգնաժամային միջոցառումներ:
Իր հայտարարության մեջ նա ընդգծեց, որ մանկական կաթնախառնուրդի հետ կանչված խմբաքանակները սպառելուց հետո ցերևիլիդով թունավորման հաստատված դեպքեր չեն գրանցվել: Ցերևիլիդի աղբյուրը կարող էր լինել արախիդոնաթթուն, որը մատակարարվում էր ընկերության հիմնական գործընկերներից մեկի կողմից:
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
