Օրերս ՊԵԿ Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը մերժել է էլիտար շինարարությունների հանրահայտ առաջատար «Էլիտ Գրուպ» ՓԲԸ դիմում-բողոքը, որը կապված է Երևան քաղաքի Նաիրի Զարյան 72/3 հասցեի սեփականության իրացման գնի և կադաստրային արժեքի զգալի տարբերության հետ, այն է՝  «Էլիտ Գրուպը» հիշյալ հասցեի շինությունը իրացրել է 251,536,016 դրամով, իսկ ՊԵԿ-ը վերջինիս ներկայացրել է շինության կադաստրային մոտարկված արժեքը, որը հավասար է եղել 631,855,619 դրամի, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել 60,855,241 դրամ բյուջե վճարման ենթակա հարկ։

Գործընթացի վերաբերյալ  «Էլիտ Գրուպի» բողոքը բոլոր դատական ատյաններում բավարարվել է, սակայն ՊԵԿ Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ։

Թեմային անդրադարձ կլինի լրացուցիչ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *