Խոշորամասշտաբ ծրագիրը, որը ենթադրում է Երևանում գտնվող բուհերի մեծ մասը տեղափոխել այլ վայր և անվանակոչել «Ակադեմիական քաղաք», մեկնարկել է 2023 թվականից։
1․2 տրիլիոն դրամ ծախս ենթադրող ծրագիրը «ԱՆԻՖ» ՓԲԸ-ի տխրահռչակ ճակատագիրը կրկնելու ռիսկերից խուսափելու համար պետք է գործի առավելագույնս թափանցիկ։
Ինչ փուլում է գտնվում «Ակադեմիական քաղաքի» շինարարութունը՝ լայն հանրությանը տակավին անհայտ է, միայն հիմնադրամի գնումների պլանից կարելի է ենթադրել (տե՛ս փաստաթուղթը), որ անձնակազմը մեծ ծավալներով սուրճ է սպառելու 2026 թվականի ընթացքում՝ սուրճ լուծվող՝ 61․5 հազար դրամ, սուրճ՝ 50․0 հազար դրամ , գդալներ՝ 20․0 հազար դրամ․․․
Հավելենք, որ եթե տեղափոխվող բուհերի ազատված շենքերը տրվեն վարձակալության, ապա այն վերջնականապես կփլուզի Երևանի վարձակալական շուկան՝ առաջ բերելով միլիոնավոր քառակուսի մետր վարձով տրվող տարածքների առաջարկ։
