Համացանցում հնարավոր չեղավ գտնել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի եզրակացությունը (եթե դրանք առկա են)։

Կոմիտեն, ունենալով հանդերձ տարատեսակ դոնորներ և ՀՀ պետբյուջեի հավանական աջակցություն, համաձայն «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հաշվետվությունների՝ 2024 թվականին վերջինիցս ստացել է 130 միլիոն դրամ, որը ընդհանուր դրամական միջոցների 50 տոկոսից քիչ ավել է։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կատարվող հատկացումները ներառված են արդյոք Սամվել Կարապետյանին վերագրվող մեղադրանքներում, թե ոչ՝  այս պահին, հավանաբար, նախաքննական գաղտնիք են։

Ուշագրավն այն է, որ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԲՀ-ի տնօրենն է Արաբկիրի թաղապետ, Սուրեն Վարոսյանի հետ համատեղ բնակվող անձ Աշոտ Վարոսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *