Աշխարհի ռազմական հզորության երկրորդ, իսկ ատոմային մարտագլխիկների քանակով առաջին հզորության պետության արտգործնախարարը քննարկում է օտար պետության բնակավայրերից մեկի ղեկավարի հայտարարությունները, որպիսությունը և նման այլ հարցեր։
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել էր Գյումրու համայնքապետարանի ղեկավար Վարդան Ղուկասյանի քրեական գործի մանրամասներին, հայտնել կարծիք՝ ի աջակցություն վերջինիս։
Չվիճարկելով հանդերձ երևույթի բովանդակային կողմը՝ հարց է առաջանում․ Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության գոնե մի քանի քաղաքապետի անուն գիտի՞ (կարծում ենք՝ ոչ) այնպես, ինչպես այլ պետությունների քաղաքապետերինը։
