Թեև  իշխանությունները հայտարարում են ծառայողական մեքենաների կրճատման, դրանց շահագործման օպտիմալացման և պաշտոնյաների` տրոլեյբուսով շրջագայելու նպատակահարմարության մասին, Երևանի քաղաքապետարանի՝ 2026 թվականի գնումների պլանը այլ բան է ասում։ Դեռևս նախնական հաշվարկներով քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների միայն պահպանման ծախսերը կկազմեն 212 միլիոն 200 հազար դրամ՝ մոտավորապես օրը մեկ միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  ավտոմեքենաները այսպես թե այնպես պետք է շրջագայեն միայն Երևանում՝ ի տարբերություն, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության, որի պաշտոնատար անձը պետք է մեկնի և՛ Ալավերդի, և՛ Սյունիք։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *