Մոտակա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն ԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը և այլ ուժեր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավերը շարժվում են դեպի Իրան «ամեն դեպքում», հաղորդում է RIA Novosti-ն։
Մասնագետներին հղում անելով՝ զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն հաճախ մեծացնում է զորքերի մակարդակը Մերձավոր Արևելքում տարածաշրջանային լարվածության սրման ժամանակահատվածներում, և զորքերի վերաբաշխումը կարող է զուտ պաշտպանական լինել։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները վկայում էին ԱՄՆ Ռազմածովային ուժերի ավիակիրների հարվածային խմբի Հարավչինական ծովից ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի վերաբաշխման մասին, որը ներառում է Մերձավոր Արևելքը։ NewsNation-ի տվյալներով՝ տեղակայումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև լարվածության աճի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
