ԵՄ պաշտպանական կարողությունների վերաբերյալ շարունակվող բանավեճի ֆոնին երկուշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դեմ է արտահայտվել համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարին՝ այն անվանելով «չափազանց վտանգավոր»։ Նորվեգիայում անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Կալլասը նշել է, որ ցանկացած ռազմական ճգնաժամի դեպքում գերակա խնդիրը պետք է լինի հստակ հրամանատարական կառուցվածքի պահպանումը։ «Եթե դուք արդեն ՆԱՏՕ-ի մաս եք կազմում, չեք կարող ստեղծել առանձին բանակ՝ արդեն իսկ ունեցածից դուրս։ Որովհետև ճգնաժամի ժամանակ ամենակարևորը հրամանատարական շղթան է. ով ում է հրաման տալիս։ Եվ եթե դուք ունեք եվրոպական բանակ և ՆԱՏՕ-ի բանակ, գնդակը պարզապես ընկնում է աթոռների միջև, և դա շատ, շատ վտանգավոր է։ Ահա թե ինչու եմ ասում, որ մենք պետք է ամրապնդենք եվրոպական պաշտպանությունը, որը նույնպես ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Այն իսկապես լրացնում է ՆԱՏՕ-ն։ Եկեք ՆԱՏՕ-ն պատուհանից դուրս չնետենք»,- եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *