«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում մոլի դիմաց։ Նրանք բողոքում են, որ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա և արծաթյա զարդեր են վաճառել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ տարածքի սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի և իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։
