Փետրվարի 5-ին՝ հինգշաբթի օրը, Միացյալ Արաբական Էմիրություններում տեղի է ունեցել եռակողմ բանակցությունների նոր փուլ: Քննարկումների ընթացքում Մոսկվան և Կիևը, Վաշինգտոնի միջնորդությամբ, համաձայնել են փոխանակել 314 գերիների,-այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը: Նրա խոսքով՝ սա հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն է:

«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 գերիների՝ հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումը: Այս արդյունքին հասել են մանրամասն և արդյունավետ խաղաղ բանակցությունների միջոցով: Չնայած դեռ շատ աշխատանք կա անելու, այս քայլերը ցույց են տալիս, որ շարունակական դիվանագիտական ​​​​ներգրավվածությունը տալիս է շոշափելի արդյունքներ և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը», – գրել է դիվանագետը Twitter-ում:

Սկզբնաղբյուրը՝ Obozrevatel.com լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *