Կիև կատարած այցի ժամանակ վարչապետ Դոնալդ Տուսկը Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ զենքի և զինամթերքի համատեղ արտադրության վերաբերյալ, ինչպես նաև հայտարարեց Ուկրաինային մոտ 200 միլիոն զլոտի արժողությամբ վերջին՝ 48-րդ օգնության փաթեթի փոխանցման մասին, որը հիմնականում նախատեսված է զրահատեխնիկա ձեռք բերելու համար։
Կիևում համատեղ մամուլի ասուլիսում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասաց. «Սա աշխարհի քարտեզի վրա մի վայր է, որտեղ բոլոր մարդիկ կարող են հստակ, կարծես խոշորացույցի միջոցով տեսնել, թե ինչն է լավը և ինչը՝ չարը»։
Նա վստահեցրեց, որ Լեհաստանը չի աջակցի պատերազմն ավարտող որևէ որոշման՝ առանց Ուկրաինայի համաձայնության.
«Ես միշտ ասել եմ, նույնիսկ՝ պատերազմի սկսվելուց առաջ՝ «ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Մենք կհետևենք դրան»։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
