Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի առողջապահության նախարարության պաշտոնյան հայտնել է դեկտեմբերին մահացու Նիպաh վիրուսով վարակված բուժքրոջ մահվան մասին։ Նա վարակված երկու մարդկանցից մեկն էր։
Արևմտյան Բենգալիա նահանգի առողջապահության նախարար Նարայան Սվարուպ Նիգամը բացատրել է, որ հիվանդը գտնվում էր ծանր վիճակում։ Մահվան անմիջական պատճառը սրտի կանգն է եղել։
Նիպաh վիրուսը մարդկանց փոխանցվում է հիմնականում վարակված չղջիկներից կամ նրանցով վարակված մրգեր ուտելու միջոցով։ Հիվանդությունը կարող է առաջացնել տենդ և ուղեղի բորբոքում, տարբեր գնահատականներով՝ 40-75% մահացության մակարդակով։
Հնդկաստանում պարբերաբար գրանցվում են Նիպաh վիրուսով վարակման դեպքեր, և հարավային Կերալա նահանգը համարվում է աշխարհում վարակի ամենաբարձր ռիսկ ունեցող տարածաշրջաններից մեկը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հունվարին Նիպաh վիրուսից մահացել է նաև բանգլադեշցի մի կին։
Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք
