2026 թվականի հունվարին Պետական եկամուտների կոմիտեի  կողմից իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել են Հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Ուշագրավն այն է, որ ադրբեջանական վառելիք ներմուծող «Մեգա Թրեյդ» ընկերությունը  ևս հայտնվել է այդ ցանկում՝ տուգանվելով 7 միլիոն 403 հազար դրամով։

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող «Մեգա Թրեյդը», կարծում ենք, ավելի օրինապաշտ հարկատու պետք է լինի, քանզի ստանձնել  է նաև հայ-ադրբեջանական «բարեկամության»  վեհ առաքելությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *