Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ռուսաստանը «միտումնավոր հարձակվել է» Ուկրաինայի Ադրբեջանի դեսպանատան և դրա ենթակառուցվածքների վրա, նույնիսկ այն բանից հետո, երբ Բաքուն Մոսկվային տրամադրել է իր դիվանագիտական առաքելությունների կոորդինատները։
«Անցյալ տարի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված բազմակի հարվածները «միտումնավոր» թիրախավորել են Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը և Ուկրաինայում նրա ենթակառուցվածքները»,-շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դրանք անվանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «անբարյացակամ» գործողություններ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն մարտահրավեր է նետում Մոսկվային Ուկրաինայում ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար՝ Ալիևը հայտարարեց, որ «ոչ միայն հարձակումներ են եղել Ուկրաինայում ադրբեջանական ենթակառուցվածքների վրա, այլև երեք հարձակումներ են եղել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա»։
Ադրբեջանի նախագահն ասաց, որ ռուսական հարվածից դեսպանատան առաջին վնասվելուց հետո Բաքուն որոշեց, որ «դա պատահական է եղել և իր ռուս գործընկերներին տվել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների բոլոր կոորդինատները, այդ թվում՝ հյուպատոսական բաժինների, մշակութային կենտրոնների և դեսպանատան»։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
