Գրիգորի Լեպսը չի շտապում նոր հարաբերություններ գտնել Ավրորայի հետ բաժանվելուց հետո։
«Ես հիմա ոչ մեկով չեմ հետաքրքրվում՝ բացի իմ սեփական բարեկեցությունից»,- խոստովանեց արտիստը Կրեմլում Անիտա Ցոյի շոուում ելույթ ունենալուց հետո:
Հունվարին Լեպսը և Կիբան միասին հանգստացան Թաիլանդում, որտեղ երգիչը հիվանդացավ, և Ավրորան խնամեց նրան։ Մոսկվա վերադառնալուց կարճ ժամանակ անց զույգը բաժանվեց։ «Նա ինչ-որ բան սխալ է արել: Բայց արդեն ուշ է իր վարքը փոխելու համար», – նշել է երգիչը։
Գրիգորի Լեպսը նաև նշել է, որ չի մոռացել շնորհավորել նախկին ընկերուհի Ավրորա Կիբայի ծննդյան տարեդարձը:
Սկզբնաղբյուրը՝ Tert.am լրատվական կայք
