Բրեդ Փիթին և նրա ընկերուհի Ինես դե Ռամոնին պապարացիները նկատել են առաջին անգամ երկար դադարից հետո։

Զույգին լուսանկարել են Հունաստանում, որտեղ նրանք ժամանել են դերասանի նոր՝  «Հեծյալներ» ֆիլմի նկարահանումների համար։

Երկար ճանապարհորդության համար 62-ամյա Փիթը նախընտրել է հանգիստ կերպար. նա հագել է սպիտակ բոմբեր բաճկոն, մոխրագույն սվիտեր, մեծ չափսի ջինս և բեյսբոլի գլխարկ։

33-ամյա դե Ռամոնը նույնպես նախընտրել է առօրյա կերպար՝ սև կաշվե բաճկոն և բեժ տաբատ։ Նրանք երկուսն էլ կերպարը լրացրել են արևային ակնոցներով։

Ավելի վաղ զույգը մասնակցել էր նաև Ջորջ Քլունիի նոր՝ «Ջեյ Քելլի» ֆիլմի պրեմիերային։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *